հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանում Mercedes-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ վիրավորին դուրս են բերել փրկարարները՝ հատուկ տեխենիկայի օգնությամբ

Երևանում Mercedes-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ վիրավորին դուրս են բերել փրկարարները՝ հատուկ տեխենիկայի օգնությամբ

Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա տանող հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում, և նրան դուրս բերելու համար օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ փրկարարներ:

Նրանք մոտ 1 ժամ հատուկ տեխնիկայի օգտագործմամբ՝ կարողացել են վարորդին դուրս բերել ավտոմեքենայից: Բժիշկները կատարեցին հերթական ներկարկումն ու պարանոցին տեղադրեցին ֆիքսատոր։ Փրկարարներն ու պարեկները վիրավորին պատգարակով մոտեցրեցին շտապօգնության ավտոմեքենային։ Վիրավորը տեղափոխվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Քնինչի հանձարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: