չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Երևանում մեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

Երևանում մեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

Ապրիլի 14-ին՝ ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեներալ Նվեր Սաֆարյան փողոցում այրվում է ավտոմեքենա։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գեներալ Նվեր Սաֆարյան 11/11 հասցեի մոտակայքում։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է Honda Fit մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ն․ Մ․, ծնված 1986 թ․) սրահը՝ մասամբ: Վարորդը հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
 
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտուց։

  • Կիսվել: