երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
 Երեւանում մեկնարկել են անհնազանդության ակցիաները․ ուղիղ

Երեւանում մեկնարկել են անհնազանդության ակցիաները․ ուղիղ

Վաղ առավոտից Երեւանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում: Բագրատ Սրբազանը օրն սկսեց սուրբ Աննա եկեղեցուց: 

Նախօրեին Հանրապետության հրապարակում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ բաց պետք է մնան միայն Լոռի և Տավուշ գնացող ճանապարհները։ «Մնացած բոլոր հնարավոր և անհնար տարբերակներով, Մեղրիից սկսած, բոլոր տեղերում անհնազանդության գործողություններ են տեղի ունենալու։ Բոլոր տեղերում։ Ես  ժամը 08։15 լինելու եմ Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ մինչ այդ իմ անելիքը կատարա:

Մենք պետք է ճնշում գործադրենք, չթողնենք իրենց որևէ հնարավորություն՝ աշխատանքի գալու, որովհետև նրանք աշխատանք չունեն, վաղուց ազատված են էդ գործից, պատասխանատվություն չեն կրում ոչ մի բանի համար։ Ե՛վ  բարոյապես, և՛ իրավապես ամբողջությամբ ինքնազրկել են իրենց՝ լինելու այն պաաշտոնյաները, որոնց դուք վարձել եք։ Իրենց բառերն եմ ասում․ դուք վարձել եք իրենց, ժողովո՛ւրդ, և այդ վարձի գինն իրենք պետք է վճարեն»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ երեկ հանրահավաքում հայտարարվեց, որ շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է: Նա հայտարարեց, որ դիմել է Վեհափառ հայրապետին, որ սառեցնի իր 30-ամյա հոգևոր ծառայությունը:

  • Կիսվել: