հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Երևանում մեկնարկել է կանգառասրահների կահավորման ծրագիրը

Երևանում մեկնարկել է կանգառասրահների կահավորման ծրագիրը

Երևանում մեկնարկել է կանգառասրահների կահավորման ծրագիրը, որի արդյունքում

տեղադրվել է շուրջ 130 նոր աղբաման. ծրագրի շրջանակում կտեղադրվի շուրջ 1000 աղբաման,
արդիականացվում են կանգառասրահները. գործընթացը մեկնարկվել է Աջափնյակ վարչական շրջանից, հաջորդիվ կփոխարինվեն Դավթաշեն և Նուբարաշեն վարչական շրջանների կանգառասարհները:

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, ընթացիկ տարում մայրաքաղաքում կշարունակվի նոր լուսացույցներ տեղադրելու գործընթացը: Աջափնյակ վարչական շրջանում բոլոր լուսացույցներն ու ճանապարհային նշանները փոխարինվել են նորերով: Ընթացքի մեջ են նաև Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջանների լուսացույցների փոխարինման աշխատանքները:

  • Կիսվել: