չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Երեւանում խելացի կանգառասրահների մոդեռն տարբերակ է մշակվում

Երեւանում խելացի կանգառասրահների մոդեռն տարբերակ է մշակվում

Աշխատանքներն ընթացքի մեջ են, դիզայներների կողմից մշակվում են էսքիզ նախագծեր, որոնց  մեջ փոփոխություններ կարվեն, առաջիկա 2 շաբաթվա ընթացքում լրացուցիչ  կզեկուցեմ ավարտի մասին: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի Զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը՝ անդրադառնալով Երեւանում տրանսպորտի նոր, խելացի կանգառասրահների հայեցակարգի մշակմանը:

Ի պատասխան փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց. Հուսով եմ էն նախնական դիզայներական տարբերակից  մի քիչ անցել ենք մոդեռն տարբերակների»:

Արմեն Հարությունյանի խոսքով, լինելու է երկու տարբերակ. «Նախագծվելու է այն մոդեռն տարբերակը, որը լինելու է ավելի քիչ քանակությամբ մի քանի տեղերում, եւ երկրորդ տարբերակը լինելու է Երեւանի մնացած կետերում: Էսքիզը լրիվ փոխվելու է»,-հավելեց վարչության պետը:

  • Կիսվել: