ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Երևանում հնչել են կրակոցներ

Երևանում հնչել են կրակոցներ

Երևանում՝ Տիգրան Մեծի պողոտայում, շենքերից մեկի ուղղությամբ կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով վնասվել են Տիգրան Մեծի պողոտայի 74 հասցեում գտնովղ շինության պատուհանի ապակին ու մոտակայքում կայանված Toyota Corolla մակնիշի ավտոմեքենան։

Ոստիկանները նշված շենքի մոտ հայտնաբերել են 24 հատ 5.45 մմ տրամաչափի կրակված պարկուճներ։

Դեպքի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

  • Կիսվել: