հինգշաբթի, դեկտեմբեր 9
9 / 12 / 2021
Երևանում «Հայէկոնոմբանկ»-ի 33-ամյա կառավարիչը Honda-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Երևանում «Հայէկոնոմբանկ»-ի 33-ամյա կառավարիչը Honda-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  ճանապարհատրանսպորտային  պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման   բաժանմունքի ավագ հետաքննիչ  Վարդան Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 20-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 20:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Արմեն Գևորգյանը իր վարած Honda մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցի 133 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Կարեն Սարդարյանին:  

Վարորդը փախուստի չի դիմել, օգնլել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել երիտասարդի կյանքը փրկել:

Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ վարորդ Ա. Գևորգյանը պարեկներին հայտնել է, որ ինքը աշխատում է  «Հայէկոնոմբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում՝ որպես կառավարիչ: 

  • Կիսվել: