չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Երևանում գործում է ավտոբուսային նոր երթուղի․ այն Աջափնյակը կենտրոնով կկապի Քանաքեռ-Զեյթունին

Երևանում գործում է ավտոբուսային նոր երթուղի․ այն Աջափնյակը կենտրոնով կկապի Քանաքեռ-Զեյթունին

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ 12 մետրանոց գերմանական «MAN» մակնիշի նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօր դուրս եկավ ուղեգիծ:
 
Ավտոբուսները կսպասարկեն համար 1 ավտոբուսային նոր երթուղին: Այն Աջափնյակը Կենտրոնով կկապի Քանաքեռ-Զեյթունին: Այս ավտոբուսները տեղափոխում են 25 նստած և 80 կանգնած ուղևոր:
 
14 նոր «Ժոնգ Թոնգ» մակնիշի 8.6 մետրանոց ավտոբուսներն էլ համալրել ու սպասարկում են գործող համար 58 ավտոբուսային երթուղին՝ Ավանից-էրեբունի:

  • Կիսվել: