շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Երևանում գազաբալոնից առաջացած կրակը հրդեհել է տունը

Երևանում գազաբալոնից առաջացած կրակը հրդեհել է տունը

Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աջափնյակ վարչական շրջանում՝ Պարսեղովի փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 -րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջները թիվ 4 տանն առաջացած հրդեհի դեմ են պայքարել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհն առաջացել է գազաբալոնից, բարեբախտաբար, պայթյուն տեղի չի ունեցել, սակայն այրվել է տան բակում կառուցված տանիքից մի հատված։

Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

  • Կիսվել: