Երևանում և Գյումրիում ընդհանուր 93 ցուցարար է բերման ենթարկվել
Նոյեմբերի 20-ին ժամը 16.30-ի դրությամբ, բերման ենթարկված խաղաղ ցուցարարների թիվը Երևանում 85 է, Գյումրիում՝ 8: Այս մասին հայտնել են ոստիկանությունից։
Մայրաքաղաքում և Գյումրիում ցուցարարները պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նշենք, որ բերման են ենթարկվել հասարակական և քաղաքական գործիչներ, Ադեկվատ միաբանության անդամներ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, Տիգրան Աբրահամյանը, ԱԺ նախկին գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը և այլք։