ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանում և Արմավիրում ծառեր են հատվել

Երևանում և Արմավիրում ծառեր են հատվել

Տոնական օրերին մայրաքաղաքում և Երևան-Էջմիածին ճանապարհի Թաիրով համայնքի վարչական տարածքում տեղի է ունեցել ապօրինի ծառահատում, այդ մասին հայտնում է shamshyan.com կայքը:

Արված լուսանկարներից երևում է, որ հատվել են մի քանի հաստաբուն ծառեր, որոնք բնակիչների հավաստմամբ նախքան Նոր տարվա տոները կանգուն էին:

Կայքի տեղեկություններով ծառերը կտրողները որոշել են իրենց շինության պարիսպներն այդ տարածքի հաշվին առաջ տալ:

  • Կիսվել: