ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանում երեք հոգի բերման է ենթարկվել թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով

Երևանում երեք հոգի բերման է ենթարկվել թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի եւ ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները փետրվարի 23-ին, ժամը 03.00-ին, թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, Մոլդովական փողոցից բերման են ենթարկել երեք տղամարդկանց։

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նրանց մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով 8,5 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ, մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված, «G 231» եւ «Ակինետոն» գրառմամբ 1-ական դեղահաբ:

Նշանակվել են դատաքիմիական եւ դատաքրեագիտական փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: