Երևանում BMW-ն հայտնվել է ճանապարհի մեջտեղում և մասամբ կիսակողաշրջվել․ սկսվել է դիզվառելիքի արտահոսք
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմանում BMW մակնիշի ավտոմեքենան Հալաբյան փողոցից դեպի Եղվարդի խճուղի ընթնալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, հայտնվել բաժանարար սիզամարգի բազալտե հատվածի վրա՝ մասամբ գտնվելով կիսակողաշրջված վիճակում, գրում է shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկության՝ տուժածներ չկան։
Ավտոմեքնայից առկա է եղել վառելիքաքսուկային նյութերի (յուղ, բենզին) արտահոսք, որի պարունակությունը պարպվել է, արտահոսքը դարդարել է։
Պարզել է, որ ավտոմեքենան հաշվառված է Լևոն Հարությունյանի անվամբ, ու այս պահին ձեռնարկվում է անհրաժեշտ միջոցառումենր վարորդի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։


