հինգշաբթի, օգոստոս 6
6 / 8 / 2026
Երևանում բեռնատար Mercedes-ի թափքը ընթացքում վնասել է էլեկտրալարերն ու մասամբ թեքել էլեկտրասյունը

Երևանում բեռնատար Mercedes-ի թափքը ընթացքում վնասել է էլեկտրալարերն ու մասամբ թեքել էլեկտրասյունը

Երեկ՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 14։25-ի սահմաններում Վարդան Պետրոսյանը իր վարած Mercedes մակնիշի 001 TT 87 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Հասրաթյան փողոցի թիվ 27 հասցեիդիմացբեռնատարիինքնաթափըընթացքիժամանակբարձրացելևվնասելէէլեկտրասյուննուէլեկտրալարերը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրա հետևանքով սյունը մասամբ թեքվել  է դեպի ճանապարհի երթևեկելի հատված։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև «Երևան էլտրանս» ՓԲԸ-ի ծառայողները։ Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ Էլցանցի, «Էրքաղլույս» ՓԲԸ-ի և «Էլտրանս» ՓԲԸ-ի աշխատակիցները կարճ ժամանակում վերացրել են խնդիրը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

  • Կիսվել: