երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Երևանում բախվել են Opel-ն ու Mitsubishi-ին. վերջինս կողաշրջվել է

Երևանում բախվել են Opel-ն ու Mitsubishi-ին. վերջինս կողաշրջվել է

Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Եևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Սևանի և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում բախվել են Mitsubishi և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mitsubishi-ն կողաշրջվել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2 հրշեջ–փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակ, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ դասակի հրամնաատար Արտյոմ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Փրկարարները ճանապարհային ոստիկանների հետ դարձի են բերել ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

  • Կիսվել: