հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանում բախվել են Mercedes-ն ու Toyota Corolla-ն, վերջինս տապալել է ցուցանակն ու հայտնվել մայթին. կա վիրավոր

Երևանում բախվել են Mercedes-ն ու Toyota Corolla-ն, վերջինս տապալել է ցուցանակն ու հայտնվել մայթին. կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում, Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ ժողովրդին հայտնի ժողինստիտուտի դիմաց, բախվել են Mercedes և Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 Համալսարանական հիվանդանոց: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:   Բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին՝ կոտրելով երթևեկությունը կարգավորող ցուցանակը:   Toyota-ի հետևի աջ անվահեծանը կոտրվել է:  

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ, Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ:  

Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:   Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:   Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը Mercedes-ի վարորդը, ով ոչ միայն չի զիջել Toyota-ին, այլև վթարային իրավիճակ է ստեղծել: 

  • Կիսվել: