ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանում բախվել են Kia Sorento-ն ու ВАЗ 2121-ը․ Нива-ն կողաշրջվել և հայտնվել է հետիոտնի համար նախատեսված անցման վայրում

Երևանում բախվել են Kia Sorento-ն ու ВАЗ 2121-ը․ Нива-ն կողաշրջվել և հայտնվել է հետիոտնի համար նախատեսված անցման վայրում

Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Չեխով և Շևչենկո փողոցների խաչմերուկում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Արամ Աղաջանյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և Երևանի բնակիչ, Իգոր Շկրումի վարած Kia Sorento մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Нива-ն կողաշրջվել է, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

  • Կիսվել: