կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Երևանում բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և թիվ 63 երթուղին սպասարկող «GAZelle» մակնիշի ավտոմեքենան. կան արգելափակված քաղաքացիներ

Երևանում բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և թիվ 63 երթուղին սպասարկող «GAZelle» մակնիշի ավտոմեքենան. կան արգելափակված քաղաքացիներ

Դեկտեմբերի 6-ին, ժամը 19։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և թիվ 63 երթուղին սպասարկող «GAZelle» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Մ․), ինչի հետևանքով երթուղայինի դուռն արգելափակվել է: Փրկարարները բացել են երթուղայինի դուռը և դուրս բերել 14 ուղևորի: 

 

  • Կիսվել: