չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Երևանում բախվել են կանչով հիվանդի մոտ մեկնող շտապօգնության ավտոմեքենան ու BMW-ն, բժիշկն ու բուժքույրը հոսպիտալացվել են

Երևանում բախվել են կանչով հիվանդի մոտ մեկնող շտապօգնության ավտոմեքենան ու BMW-ն, բժիշկն ու բուժքույրը հոսպիտալացվել են

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում Մամիկոնյանց 35 շենքի դիմաց բախվել են BMW 535 և Jinbei մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 8 հիվանդանոց։

Վթարի փաստով Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում  էին, որ հիվանդանոց են տեղափոխվել շտապնօգության բժիշկն ու բուժքույրը, ովքեր կանչով  մեկնելիս են եղել։

  • Կիսվել: