հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Երևանում բախվել են Honda Fit-ը, Suzuki SX4-ը և Volkswagen ID.4-ը

Երևանում բախվել են Honda Fit-ը, Suzuki SX4-ը և Volkswagen ID.4-ը

ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով՝ Մյասնիկյան պողոտայից դեպի Հերացի փողոց տանող հատվածում բախվել են Honda Fit, Suzuki SX4 և Volkswagen ID.4 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Պարեկային Ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։


  • Կիսվել: