չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Երևանում բախվել են «BMW»-ն ու մոտոցիկլը. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները

Երևանում բախվել են «BMW»-ն ու մոտոցիկլը. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները

Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:20-ի սահմաններում Էրեբունի և Նոր Արեշ 26 փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդի, մոտոցիկլավարի ինքնությունը և արդյոք տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ կան, թե՝ ոչ։

  • Կիսվել: