շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Երևանում բախվել են ատամնաբույժի Toyota-ն ու «Վեոլիա Ջրի» աշխատակցի 07-ը. կան վիրավորներ

Երևանում բախվել են ատամնաբույժի Toyota-ն ու «Վեոլիա Ջրի» աշխատակցի 07-ը. կան վիրավորներ

Երեկ՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40 –ի սահմաններում Գևորգ Չաուշի փողոցի թիվ 2/7 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 62-ամյա Սամվել Հակոբյանի վարած ВАЗ 2107 մակնիշի և 42-ամյա Ռոման Սիմոնյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 28-ամյա Մ. Դ.-ն և 4-ամյա Շ. Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Բադալյանի գլխավորությամբ:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 07-ի վարորդ Ս. Հակոբյանը աշխատում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում, իսկ Toyota-ի վարորդ Վ. Սիմոնյանը՝ «Բելլա Դենտ» ՍՊԸ-ում՝ որպես ատամնաբույժ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: