ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Երևանում ասեղնաբույժը բուժման ընթացքում սեռական բնույթի գործողություններ է կատարել երկու քույրերի նկատմամբ

Երևանում ասեղնաբույժը բուժման ընթացքում սեռական բնույթի գործողություններ է կատարել երկու քույրերի նկատմամբ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել Երևանում ժամանակավորապես բնակվող 59-ամյա մի տղամարդու նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 6-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներով Զավարյան փողոցում սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել այդ տղամարդուն։

Վերջինս կասկածվում է Երևան քաղաքում իրեն պատկանող բնակարանում Երևանի բնակիչներ՝ 17-ամյա և 25-ամյա քույրերի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ։

Գ. Շամշյանի տեղեկություններով, այդ տղամարդը զբաղվել է ասեղնաբուժությամբ և նման բնույթի գործողություններ նա կատարել է ասեղնաբուժությամբ քույրերին բուժելու ընթացքում։ Նախաքննության շահերից ելնելով՝ անունները չենք հրապարակում։ 

 

  • Կիսվել: