ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանում 32-ամյա Մեղեդին Suzuki-ով վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտն Սոխակին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում 32-ամյա Մեղեդին Suzuki-ով վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտն Սոխակին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ օգոստոսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Մեղեդի Դ-ն իր վարած Suzuki մակնիշի ավտոմեքենայով Վ. Վաղարշյան և Ա. Ավետիսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 71-ամյա Սոխակ Հ-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «ԱրտՄեդ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։ 

Վրաերթի մասին Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ա. Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։  

  • Կիսվել: