կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանում 31-ամյա մոտոցիկլավարը Kawasaki մոտոցիկլետով վրաերթի է ենթարկել հետիոտնին և կողաշրջվել. կա վիրավոր

Երևանում 31-ամյա մոտոցիկլավարը Kawasaki մոտոցիկլետով վրաերթի է ենթարկել հետիոտնին և կողաշրջվել. կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 6-ին, մոտոցիկլավարի մասնակցությամբ վրաերթ է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 15:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 31-ամյա Մկրտիչ Ղազարյանը՝ իր վարած Kawasaki մակնիշի մոտոցիկլետով, Բաշինջաղյան - Մարգարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին և կողաշրջվել:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ում ատաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ում բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը:

  • Կիսվել: