ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Երևանում 21-ամյա ՌԴ քաղաքացին ոչ սթափ վիճակում, մեքենայով բախվել է ավտոբուսին. կան վիրավորներ

Երևանում 21-ամյա ՌԴ քաղաքացին ոչ սթափ վիճակում, մեքենայով բախվել է ավտոբուսին. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:20-ի սահմանում 21-ամյա ՌԴ քաղաքացի Արամ Սիմոնյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է Կորյունի փողոցի թիվ 16 հասցեում կայանված Scania մակնիշի մարդատար ավտոբուսին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ տեղեկությունների՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: