ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
Երևանում բերման է ենթարկվել 155 քաղաքացի, Գեղարքունիքում՝ 8, Արարատում՝ 6 քաղաքացի․ ոստիկանություն

Երևանում բերման է ենթարկվել 155 քաղաքացի, Գեղարքունիքում՝ 8, Արարատում՝ 6 քաղաքացի․ ոստիկանություն

Վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել, իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ։

ՀՀ ոստիկանությունը ժամը 14։00–ի դրությամ  169 անձի ։ Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվության վարչությունից։

Ժամը 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 169 անձ, 155 ցուցարար Երևանից, 6 ցուցարար Արարատի մարզից և 8 ցուցարար Գեղարքունիքի մարզից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով։

Նշենք, որ ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։

  • Կիսվել: