երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Երեւանից մինչեւ Մեծամոր իդեալական ճանապարհ կունենանք․ Փաշինյան

Երեւանից մինչեւ Մեծամոր իդեալական ճանապարհ կունենանք․ Փաշինյան

Կառավարությունը 60․7 կմ ճանապարհի նորոգման համար կտրամադրի 2․624 մլն դրամ գումար։ Միջին նորոգման է ենթարկվելու 13 կմ միջպետական ճանապարհ է, մնացյալը՝ հանրապետական է։ Ընդգրկում է հինգ ճանապարհահատված։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, Կառավարության նիստի ժամանակ զեկուցեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

«Սա առաջին 60 կմ-ն է՝ հինգ ճանապարհահատվածով, հետագայում կրկին են լինելու նման ծրագրեր, մրցույթներում հաղթողներն ընտրված են։ Գործող շերտը հեռացնում ենք, նոր ասֆալտ ենք տեղադրում»,- ասաց Սանոսյանը։

Փաշինյանը հստակեցրեց, որ նորոգվելու են Պտղնի համայնքից դեպի Չարենցավան հատվածը, Արմավիր-Քարակերտ հանրապետական նշանակության ճանապարհի երեք տեղամաս, Ջրառատ, Մեղրաձոր, Հանքավանից դեպի Գավառ տանող ճանապարհը, Ակնալիճ համայնքից Մեծամորի թանգարան տանող ավտոճանապարհի միջին նորգման աշխատանքը։

«Սա շատ կարեւորում եմ մեր մշակութային կյանքի զարգացման համար։ Վերջին անգամ, երբ Մեծամորի թանգարանում էի, հարցրի՝ կա՞ աշխուժություն, ասացին՝ այո, կա, օրվա երկրորդ կեսն էր ասացին՝ 24 մարդ։ Հասկանո՞ւմ եք սա համարվում է աշխուժություն, ինչն ընկալելի չէ։ Եթե տասնապատկվի էլ, չի համարվի աշխուժություն, այլ մինիմալ շարժ։ Այդ այցիցի հետո հանձնարարեցի ճանապարհը նորոգել, որ զբոսաշրջիկներին թանգարան տանելու համար անհարմարություններ չլինեն։ Թանգարանից Տարոնիկ ընկած հատվածն իդեալական նորոգված է, մնում է մայրուղուց թանգարան ընկած հատվածը։ Այսինքն՝ Երեւանից մինչեւ Մեծամոր իդեալական ճանապարհ կունենանք»,- ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: