ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները երեք լեզվով կհաղորդեն եղանակի, տրանսպորտի մասին

Երևանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները երեք լեզվով կհաղորդեն եղանակի, տրանսպորտի մասին

Երևանի զբոսաշրջային տեղեկատվական երկու կենտրոններն այսուհետ «կխոսեն»: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Յուրաքանչյուր ժամը մեկ բարձրախոսը կհայտարարի Երևանի եղանակի, հանրային տրանսպորտի, Երևանի զբոսաշրջային ավտոբուսի աշխատաժամերի մասին, կներկայացվեն Երևանի տվյալ օրվա միջոցառումները, կտրամադրվի  տեղեկատվություն Երևանի թանգարանների, ցուցասրահների,առևտրի կենտրոնների  մասին: 

Զբոսաշրջիկները կարող են օգտվել տեղեկատվական կենտրոնների անվճար WIFI-ից և Երևանի քաղաքապետարանի կողմից անվճար տրամադրվող զբոսաշրջային քարտեզներից:

Տեղեկատվական կենտրոնի մեր հյուրընկալ աղջիկները սիրով սպասում են Երևան ժամանած զբոսաշրջիկներին:

  • Կիսվել: