հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Երևանի թիվ 160 դպրոցի մոտ երեխային մոտեցած քաղաքացին մանկական ժամանցի կենտրոններից մեկում աշխատում է որպես ծաղրածու

Երևանի թիվ 160 դպրոցի մոտ երեխային մոտեցած քաղաքացին մանկական ժամանցի կենտրոններից մեկում աշխատում է որպես ծաղրածու

Վերջերս համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Երևանի թիվ 160 դպրոցի մոտակայքից փորձել են երեխա առևանգել։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը այս առթիվ պարզաբանում է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Փետրվարի 4-ին, ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին դիմում է ներկայացրել Ավանեսովի փողոցի մի բնակիչ, որ նույն օրը՝ ժամը 12.20-ի սահմաններում, անծանոթ մի տղամարդ իր 7-ամյա դստերը տարբեր խոստումներ է տվել ու շենքի մուտք կանչել։

Ըստ դիմումի՝ տղամարդը հասկանալով, որ հնարավոր չէ երեխային համոզել, ասել էր, որ նա այդ մասին տան մեծահասակներին ոչինչ չասի։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է տղամարդու ինքնությունը։

Փետրվարի 5-ին՝ ժամը 14.30-ին, 33-ամյա տղամարդը հայտնաբերվել է, ներկայացել բաժին և տվել բացատրություն: Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է հետաքննություն»։

 Tert.am-ի տեղեկություններով , տղամարդը, մանկական ժամանցի կենտրոններից մեկում աշխատում է որպես ծաղրածու, և երեխայի հետ պարզապես կատակներ է արել:

  • Կիսվել: