կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Շղթայական վթար Արշակունյաց պողոտայում. միմյանց են բախվել 5 մեքենաներ

Շղթայական վթար Արշակունյաց պողոտայում. միմյանց են բախվել 5 մեքենաներ

Նոյեմբերի 5-ին, ժամը 10:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Տեց» կոչվող հատվածից «Հայրենիք» կինոթատրոն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 286 հասցեում բախվել են «Տոյոտա» (վարորդ՝ Ր․ Խ․, ծնված 2001 թ.), «Օպել» (վարորդ՝ Ռ․ Խ․, ծնված 1979 թ.), «Նիսսան X-Trail» (վարորդ՝ Վ․ Գ․, ծնված 1987 թ.), «Նիսսան տիանա» (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1997 թ.) և «Ֆոլկսվագեն» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Տուժածներ չկան, առկա է եղել վառելիքի արտահոսք։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Օպել» և «Նիսսան X-Trail» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները։

  • Կիսվել: