կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանի սուպերմարկետներից մեկում հայտնաբերված ժամկետանց բոլոր արտադրատեսակները տեղում ոչնչացվել են. ՍԱՏՄ

Երևանի սուպերմարկետներից մեկում հայտնաբերված ժամկետանց բոլոր արտադրատեսակները տեղում ոչնչացվել են. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցի պաշտոնական էջին քաղաքացին հաղորդագրություն էր թողել այն մասին, որ Երևանի Չեխովի 52 հասցեում գործող «Արև» սուպերմարկետում վաճառվում է ժամկետանց սննդամթերք, մասնավորապես հին, բորբոսնած երշիկեղեն, հաց, ժամկետանց հյութեր և այլն:
 
«Արագ արձագանքելով հաղորդագրությունը՝ ՍԱՏՄ Երևանի Կենտրոնի տեսուչները դիտարկում են իրականացրել «Էրիռուս» ՍՊԸ-ին պատկանող նշված իրացման օբյեկտում և հայտնաբերել պիտանիության ժամկետն անցած արտադրատեսակներ՝ թեյ՝ 2 հատ, բաստուրմա՝ մոտ 2 կգ, եփած և ապխտած երշիկներ՝ մոտ 16 կգ ընդհանուր քաշով, վետչինա և սալ՝ ընդհանուր մոտ 2 կգ, Էներգետիկ ըմպելիք և հյութ՝ 4 հատ, պանիր՝ մոտ 3,5 կգ:
 
Ժամկետանց բոլոր արտադրատեսակները տեղում ոչնչացվել են»,- ասված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: