ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երեւանի Սախարովի հրապարակում ծառը կոտրվել ու ընկել է երթեւեկելի հատված

Երեւանի Սախարովի հրապարակում ծառը կոտրվել ու ընկել է երթեւեկելի հատված

Մայիսի 18-ին, ժամը 02:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սախարովի հրապարակում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։

Հայաստանի ԱԻՆ-ից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Վարդանանց փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում ծառը շրջվել և միակողմանի փակել է երթևեկությունը։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հեռացրել ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից։

  • Կիսվել: