ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևանի քաղաքապետը՝ ՊՎԾ-ի կողմից  քաղաքապետարանում իրականացվող ստուգումների մասին

Երևանի քաղաքապետը՝ ՊՎԾ-ի կողմից քաղաքապետարանում իրականացվող ստուգումների մասին

Ժամանակը կգա կհասկանամ՝ ինչ եմ անելու, մեկ տարուց ավելի ժամանակ կա դեռ, այս պահի դրությամբ որևէ որոշում չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով այն հարցին,թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քաղաքապետի թեկնածուն  Տիգրան Ավինյանն է, այդ դեպքում Հրաչյա Սարգսյանն ինչ է անելու:

Խոսելով այն մասին՝ արդյոք ՔՊ-ի կողմից առաջարկ եղել է խմբակցությանն անդամակցելու՝ քաղաքապետը պատասխանեց, որ չի եղել:

Անդրադարձ եղավ նաև ՊՎԾ-ի կողմից  Երևանի քաղաքապետարանում իրականացվող ստուգումներին. «2018 թվականից և դրանից առաջ էլ որոշ ոլորտներ կան, որտեղ ուսումնասիրություններ են իրակականցվել: Պետական միջոցների օգտագործման արդյունավեությունն է գնահատվում»:

Իսկ, թե արդյոք Հայկ Մարությանի կառավարման շրջանում եղել են խնդիրներ, Հրաչյա Սարգսյանը նշեց, որ յուրաքանչյուր կառավարչի կառավարման ժամանակ էլ կարող են լինել խնդիրներ. «Տվյալները դեռևս ամփոփված չեն, երբ ամփոփումը կլինի՝ արդեն դրանց կանդրադառնանք»:

  • Կիսվել: