ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանի քաղաքապետարանը սկսել է հետիոտնային անցումների լուսավորման ծրագիրը

Երևանի քաղաքապետարանը սկսել է հետիոտնային անցումների լուսավորման ծրագիրը

Հետիոտնի ու վարորդների անվտանգ երթևեկն ապահովելու համար քաղաքապետարանը շուրջ 100 հետիոտնային անցումների լուսավորման ծրագիր է սկսել: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ ծրագրում ընդգրկվել են հիմնականում այն հատվածները, որտեղ վերջին տարիներին հաճախակի վրաերթեր են գրանցվել:

Համալրվում է էներգախնայող լուսատուներով լուսավորվող փողոցների ցանկը: Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ ընթացքում է ծրագրի երկրորդ փուլը, որով նախատեսված է տեղադրել 674 LED լուսատու: Ընթացիկ տարում, ի դեպ, արդեն իսկ ամբողջությամբ էներգախնայող՝ LED լուսատուներով են լուսավորվել Դավթաշեն և Նուբարաշեն վարչական շրջանները, ինչպես նաև Լենինգրադյան, Շիրազի, Հասրաթյան, Հակոբ Հակոբյան փողոցներն ու Կիևյան կամրջի սկզբնամասից մինչև Բարեկամություն մետրոյի շրջակայքն ընկած հատվածը:

 

Արդիականացվում է նաև գեղարվեստական լուսավորությամբ լուսավորվող երևանյան արձանների լուսավորությունը: Նատրիումային լույսերը փոխարինվում են LED լուսատուներով:

  • Կիսվել: