Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանպորտի տոմսային փաթեթները և դրանց առանձնահատկությունները
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ http://transport.yerevan.am կայքում կարող եք ծանոթանալ բոլոր տոմսային փաթեթներին, համեմատել դրանց առանձնահատկություններն ու ընտրել ձեզ հարմար տարբերակը։
՛՛Որպեսզի ձեր ընտրությունն ավելի դյուրին լինի, մեկ ընտանիքի օրինակով ներկայացրել ենք առավել տարածված երկու փաթեթները։ Սա կօգնի ավելի լավ հասկանալ դրանց հնարավորություններն ու արժեքները։
Այցելեք մեր կայք՝ transport.yerevan.am, և գտեք ձեր կարիքներին համապատասխան լավագույն տարբերակը՛՛,-ասված է տեսանյութին կից հրապարակված գրառման մեջ։