հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Երևանի քաղաքապետարանը 500 վերելակ է փոխարինելու

Երևանի քաղաքապետարանը 500 վերելակ է փոխարինելու

Երեւանում այս պահին արդեն տեղադրվել է 134 վերելակ, որոնցից 70-ը արդեն հանձնված է շահագործման, մյուսները՝ մոտ օրերս կշահագործվեն։ Աշխատանքներն ակտիվ շարունակվում են։

 

Մինչեւ տարվա վերջ Երևանի քաղաքապետարանը 500 վերելակ է փոխարինելու։ Այն պահից ի վեր, երբ Երեւանում վերելակային տնտեսություն է ձեւավորվել, նման ծավալի փոխարինման աշխատանքները երբեւէ չեն եղել։ Անկախության տարիներին,մինչեւ 2018-ը, Փոխարինվել էր շուրջ 20 վերելակ։

  • Կիսվել: