ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Երևանի քաղաքապետարանն ընդլայնում է սեփական տնկարանային և ջերմոցային տնտեսության հնարավորությունները

Երևանի քաղաքապետարանն ընդլայնում է սեփական տնկարանային և ջերմոցային տնտեսության հնարավորությունները

Երևանում սեփական տնկարանային և ջերմոցային տնտեսության հնարավորությունների ընդլայնումը քաղաքապետարանի առաջնահերթություններից է:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Գայանե Ներսիսյանը նշեց, որ ձմռանից աշխատանքներն ակտիվ փուլում են:

«Տնկվել են տնկիներ և մշտադալար ու ծաղկող ծառատեսակներ: Դրվել են նաև տարբեր տեսակի թփեր, բազմացվել են մշտադալար թփերի կտրոններ, որոնք հետագայում համայնքը կարող է օգտագործել որպես իր աճեցրած բույսեր: Ես այստեղ կուզենայի ասել, որ մշակվում է տնկարանային համալիրում բազմամյա ծաղիկների ներդրման ծրագիր, որպեսզի կարողանանք ինքներս մեր ռեսուրսներն օգտագործել: Բազմամյա ծաղիկները հնարավորություն կտան պահպանել երկրարատև էֆեկտ: Արդեն առաջիկայում որոշ հատվածներում մի քանի ամսվա կյանքի տևողությամբ ծաղիկները փոխարինվելու են բազմամյա ծաղիկներով»,-ասաց Գայանե Ներսիսյանը: Նա ընդգծեց, որ առաջիկայում նպատակ ունեն ծավալներն ավելացնել:

  • Կիսվել: