ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
Երևանի քաղաքապետարանին պատկանող ջերմոց-տնկարանում հրդեհ է բռնկվել

Երևանի քաղաքապետարանին պատկանող ջերմոց-տնկարանում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ մայիսի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 12 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանին պատկանող ջերմոց-տնկարանում։ Հայտնում է Shamshyan.com-ը։

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները տնկարանի աշխատակիցների հետ նախ կանխել են կրակի տարածումը, ապա սահմանազատել տարածքը։  Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատից, այնուհետև՝ թիվ 4  հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած 1-ական մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածեր չկան։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված տնկարանում որպես պահակակետ շահագործվող վագոն-տնակում։  Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։  

  • Կիսվել: