ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Երևանի Պարոնյան, Սպենդիարյան, Աբովյան փողոցներում քամու հետևանքով վնասվել են անձրևատար խողովակներ, թիթեղներ, տապալվել են ծառեր

Երևանի Պարոնյան, Սպենդիարյան, Աբովյան փողոցներում քամու հետևանքով վնասվել են անձրևատար խողովակներ, թիթեղներ, տապալվել են ծառեր

Օգոստոսի 1-ին, ժամը 20:25-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան քաղաքի Պարոնյան, Սպենդիարյան, Աբովյան փողոցներում վնասվել են անձրևատար խողովակներ, թիթեղներ, տապալվել են ծառեր:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները իրականացրել թիթեղների ապամոտնաժման, խողովակների ամրացման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ:

  • Կիսվել: