Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանը նոր թաղապետ ունի
Էդմոնդ Ղազարյանը Երևանի քաղաքապետի որոշմամբ նշանակվել է Նորք – Մարաշ վարչական շրջանի ղեկավար։ Այս մասին տեղեկանում են նորանշանակ թաղապետի ֆեյսբուքյան գրառումից։
«Նորք-Մարաշ համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Հայտնում եմ, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ նշանակվել եմ Նորք – Մարաշ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում:Վստահեցնում եմ ձեզ, որ իմ պաշտոնավարման ընթացքում հնարավորինս կանեմ ամեն ինչ հավուր պատշաճի՝ ձեզանից յուրաքանչյուրին աջակցելու, ձեր հոգսերը թեթևացնելու, առկա բոլոր խնդիրները լուծելու, ինչպես նաև այս վարչական շրջանի տարածքի բարեկարգման ծրագիրը ավելի լայնածավալ ու հետաքրքիր դարձնելու և այն լիարժեք իրականացնելու համար՝ հանուն համայնքի հարատևման։ Հուսով եմ՝միասին մշտապես բարձր կպահենք համայնքի պատիվը»,- ասվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։



