երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանի Նաիրի Զարյան փողոցում բախվել են 3 ավտոմեքենաներ. «Nissan Tiida»-ն շրջվել է

Երևանի Նաիրի Զարյան փողոցում բախվել են 3 ավտոմեքենաներ. «Nissan Tiida»-ն շրջվել է

Հունիսի 7-ին, ժամը 22։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցի թիվ 57 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ:

ԱԻՆ-ից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Վ. Շ., ծնված 1997 թ․), «Hyundai Elantra» (վարորդ՝ Վ. Գ., ծնված 1970 թ․) և «Mercedes-Benz Vito» (վարորդ` Ս. Ս., ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան շրջվել է․ տուժածներ չկան։

Փրկարարները փակել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

  • Կիսվել: