երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Երեւանի մետրոպոլիտենը վերաբացվելու է մայիսի 18-ին եւ աշխատելու է իր գրաֆիկի համաձայն

Երեւանի մետրոպոլիտենը վերաբացվելու է մայիսի 18-ին եւ աշխատելու է իր գրաֆիկի համաձայն

Պարետի նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ։

«Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենից» հայտնում են, որ մասնավորապես` վերացվելու է հանրային տրանսպորտի գործունեության արգելքը:

Նշեմ, որ Երեւանի մետրոպոլիտենում երթեւեկությունը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով եւ ձեռնոցներով։ Սպասասրահներում   նշանակվելու   են   ուղեւորների   նստեցման եւ իջեցման    համար պատասխանատուներ,  որոնք  կազմակերպելու են ուղեւորների արագ, անվտանգ ու անխափան  ուղեւորափոխադրումը:

 

Ընդգծեմ նաեւ, որ մետրոպոլիտենի նախասրահներում եւ բոլոր վագոններում առկա են լինելու  բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ տեղեկացնում ենք, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն վերաբացվելու է մայիսի 18-ին եւ աշխատելու է իր գրաֆիկի համաձայն ՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն։

Եղեք առողջ եւ անվտանգ»:

  • Կիսվել: