շաբաթ, փետրվար 8
8 / 2 / 2025
Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանի խորհրդականին

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանի խորհրդականին

Հոկտեմբերի 15-ին Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանի տնտեսական և առևտրային հարցերով առաջին խորհրդական Էֆթիխիա Բակոպուլուին, հունական «KLEEMANN» ընկերության ներկայացուցիչ Լեոնիդաս Մավվիդիսին և «Ալեռտո» ընկերության տնօրեն Ստեփան Բաղդասարյանին։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մետրոպոլիտենի «Գործարանային» և «Սասունցի Դավիթ» կայարաններում սկսված շարժասանդուղքների ամբողջությամբ փոխարինման աշխատանքների ընթացքը և նախատեսվող ավարտը, ինչպես նաև՝ մետրոպոլիտենի արդիականացման հետ կապված հարցեր։

Կողմերը համատեղ ներկայացրել են մի շարք նորարարական առաջարկներ, որոնք կարող են նպաստել աշխատանքի ավելի արդյունավետ կազմակերպմանը։ Բացի այդ, քննարկվել են ապագա համագործակցության հնարավորություններ մետրոպոլիտենի այլ ենթակառուցվածքներում։

  • Կիսվել: