երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Երևանի մանկապարտեզներից մեկում երեխային բռնության ենթարկելու դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել

Երևանի մանկապարտեզներից մեկում երեխային բռնության ենթարկելու դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել

Երևան քաղաքի մանկապարտեզներից մեկում երեխային բռնության ենթարկելու դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել, հայտնեցին ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ Aravot.am-ի տեղեկություններով, հունվարի 31-ին  Ա.  Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը դուստրը՝  Է. Ու-ն հաճախել է Երևանի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն եւ դաստիարակներ Ի. Ա-ն եւ Ա. Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս:

Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր․ օր․-ի 119-րդ հոդվածի հատկանիշներով` ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով։

Ըստ աղբյուրի, երեխայի նկատմամբ կատարել են բռնի սեռական գործողություններ, պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով երկաթյա տաք խաղալիքով այրել նրա կրծքավանդակը, երեխային հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք: 

  • Կիսվել: