շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վարակը տարածվում է, ովքեր ունեն հնարավորություն երեխաներին չտանել նախակրթարան, պետք է չտանեն. Ավինյանը խոսեց նաև հեռավար աշխատանքի մասին

Վարակը տարածվում է, ովքեր ունեն հնարավորություն երեխաներին չտանել նախակրթարան, պետք է չտանեն. Ավինյանը խոսեց նաև հեռավար աշխատանքի մասին

Իրականում վարակը դեռևս առկա է և տարածվում է, ուստի եթե կա հնարավորություն աշխատանքը շարունակել հեռավար տարբերակով, մենք կոչ ենք անում անպայմանորեն այդպես անել: Այս մասին ԱԺ հատուկ նիստին ասաց պարետ Տիգրան Ավինյանը:

«Ուզում եմ ևս մեկ անգամ բոլոր գործատուներին, որոնք հեռավար ռեժիմով իրականացնում են իրենց աշխատանքը, կոչ անել շարունակել հեռավար ռեժիմով իրականացնել աշխատանքները: Որևէ պարտադրանք չկա և չի կարող լինել, որովհետև սա արվում է կրկին անհրաժեշտությունից ելնելով, որ աշխատող ծնողները ունենան հնարավորություն երեխային ուղարկել նախակրթարան, որի համար նույնպես որոշակի կանոններ են գործում»,- նշեց նա` անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պտագամավոր Գևորգ Պապոյանի հարցին՝ արդյո՞ք նախադպրոցական հաստատությունների, մանկապարտզենրի աշխատելու դեպքում պարտադիր է լինելու երեխաներին տանել, թե միայն այն դեպքերում, երբ տանը խնամող չկա::

Ավինյանը տեղեկացրեց, որ այսօր կհրապարակվի պարետի որոշումը, որտեղ մանրամասնորեն նկարագրված կլինեն բոլոր ոլորտներում սահմանված կանոնները:

«Բոլոր նրանք, ովքեր ունեն հնարավորություն չտանել նախակրթարան, պետք է չտանեն»,- եզրափակեց նա:

  • Կիսվել: