երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Կվերաբացվեն առևտրի կենտրոնները, մանկապարտեզները

Կվերաբացվեն առևտրի կենտրոնները, մանկապարտեզները

ԱԺ հատուկ նիստում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին որոշման քննարկման ժամանակ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հայտնեց, թե երբ կգործարկվի հանրային տրանսպորտը:

«Մայիսի 25-ից կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ իրականացնել նաև փակ տարածքներում, կգործեն մոլերը, հանրային մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը և այլն: Կվերաբացվեն նաև նախակրթարանները»,- նշեց Ավինյանը:

Բոլոր թուլացումներն ուղեկցվելու են համակեցության հստակ կանոնների սահմանմամբ, որոնց կիրառումը հանգեցնելու է տույժերի և տուգանքների:

  • Կիսվել: