կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Երևանի, Լոռու, Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերի որոշ հասցեներում գազ չի լինի

Երևանի, Լոռու, Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերի որոշ հասցեներում գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով մարտի 30-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-ից 10-րդ փողոցների գազասպառողների, ժամը 12:00-ից մինչև ժամը 17:00-ն` Լոռու մարզի Սարչապետ բնակավայրի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Արմավիրի մարզի Ջրաշեն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:

 Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 30-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 31-ը ժամը 18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Նորավան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:

 «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:                  

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

  • Կիսվել: