ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանի Կենտրոն վարչական շրջանի զբոսայգիներում պարետի որոշումների խախտումներ է արձանագրել

Երևանի Կենտրոն վարչական շրջանի զբոսայգիներում պարետի որոշումների խախտումներ է արձանագրել

ՀՀ պարետի հունիսի 16-ի N 139 որոշման համաձայն՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը /ԲԸՏՄ/ ոստիկանության հետ համատեղ շարունակել է խստացված ստուգայցերը մայրաքաղաքի վարչական շրջաններում և հանրապետության մարզերում։

Օգոստոսի 4-ին՝ վաղ առավոտից, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի հուշարձանների հարակից տարածքներում և զբոսայգիներում իրականացված լայնածավալ մշտադիտարկումների արդյունքում գրանցվել են որոշ թերություններ. մասնավորապես՝ տարեցները բացօթյա տաղավարներում սեղանի ժամանցային խաղերի ընթացքում չեն պահպանել սոցիալական հեռավորություն, արձանագրվել են նաև դիմակը թերի կրելու դեպքեր։ Տեսչական մարմնի մասնագետների ցուցումով խախտումները վերացվել են տեղում։

Դիմակ չկրող երկու քաղաքացի ներկայացրել է քրոնիկ հիվանդության փաստը հաստատող բժշկական համապատասխան փաստաթուղթ (ՀՀ պարետի որոշման համաձայն վերջինիս առկայության դեպքում անձը հանրային բաց տարածքներում կարող է դիմակ չկրել)։

Տեսչական մարմնի տեսուչներն իրականացրել են իրազեկման աշխատանքներ COVID-19-ով պայմանավորված հակահամաճարակային կանոնների պահպանման կարևորության մասին, տրամադրել եռաշերտ բժշկական դիմակներ և հորդորել վարակից առավել արդյունավետ պաշտպանվելու նպատակով կտորե դիմակները փոխարինել դրանցով:

  • Կիսվել: