հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երևանի կենդանաբանական այգու վագրերի ընտանիքը համալրվել է ևս մեկով (տեսանյութ)

Երևանի կենդանաբանական այգու վագրերի ընտանիքը համալրվել է ևս մեկով (տեսանյութ)

Երևանի կենդանաբանական այգու վագրների ընտանիքը համալրվել է ևս մեկով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ հրապարակելով տեսանյութ:

Կենդանին 7 տարեկան է: Այգում անցնելու է կարանտինային շրջան և ազատավանդակի վերակառուցումից հետո կմիանա վագրերի ընտանիքին:

Կենդանաբանական այգու տնօրինությունը վստահեցնում, որ այգին կանի առավելագույնը՝ նաև նոր կենդանիներին պատշաճ պայմաններ ապահովելու համար:

  • Կիսվել: